![](/banners/BeFunky-design.jpg)
Երջանիկ Աբգարյան. «Դա հայ ժողովրդի հոգու ճիչն էր, որ արտահայտեց Զարուհի Փոստանջյանը» (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Yerjanik-Abgaryan02-e1348915208983.jpg)
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգության» անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, դարձել է ամենաքննարկվողը մամուլում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին կարծիք հարցրեցին Հայոց համազգային շարժում կուսակցության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանից:
Վերջինս նախ դատապարտեց այն, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է Զարուհի Փոստանջյանին Հայաստանի պատվիրակության անդամի կարգավիճակից զրկելու մտադրության մասին: Այս քայլը նա անօրինական է համարում:
Իսկ Զարուհի Փոստանջյանի բուն հարցի մասին Երջանիկ Աբգարյանն ասաց հետևյալը.
«Դա հայ ժողովրդի հոգու ճիչն էր, որ արտահայտեց Զարուհի Փոստանջյանը: Դա ձեզ դուր է գալիս, թե չի գալիս, իմ կարծիքով` այդպես է: Պարզապես, երբ ներկա իրադրությունում ուղղակի ընթանում է ոչ թե սողացող, այլ կոնկրետ դավաճանություն` հայ ժողովրդի շահերին, ես այլ կերպ, քան այդպես բնութագրել Զարուհի Փոստանջյանի ասածը, չեմ կարող»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում