Բաժիններ՝

Կառավարությունը դեռ որևէ ընտրություն չի կատարել հեռահար գործունեության հրթիռների հարցում. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի համար առաջնահերթ է հեռահար գործունեության հրթիռների ստեղծումը:

Դավութօղլուն հավելել է, որ ներկա դրությամբ երկրի կառավարությունը դեռ չի կողմնորոշվել այդ հարցում: Դավութօղլուն կարևորել է նման հարցերում մատակարարի կողմից տեխնոլոգիաներով կիսվելու պատրաստակամությունը:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե սեպտեմբերի վերջին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում հայտարարվել է, որ հեռահար գործունեության հրթիռային համակարգերի ստեղծման մրցույթում հաղթել է չինական CPMIEC ընկերությունը, ինչը հարուցել էր Թուրքիայի արևմտյան դաշնակիցների խոր դժգոհությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը երեկ պարզաբանել է, թե իրենք ինչու են կատարել նման ընտրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031