
Պարզվել է 24-ամյա մեքենավարի հետ կատարված դեպքի հանգամանքները

Ինչպես տեղեկացրել էինք՝ Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանը ընթացքի ժամանակ իրեն դուրս էր նետել:
NEWS.am-ի փոխանցմամբ՝ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պարզել է 24-ամյա մեքենավարի հետ կատարված դեպքի հանգամանքները:
Երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ամենայն հավանականությամբ, երիտասարդին այդ քայլին դրդել էր մեքենայի անսարքությունը. ինչ-որ պահի նա զգացել էր, որ արգելակները չեն գործում:
ՀԿԵ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը հայտնել է, որ մեքենայում հինգ հոգանոց խումբ է գտնվել:
«Դուրս է նետվել միայն մեքենավարը: Մնացածները մնացել են տեղում եւ ի վերջո կարողացել են կանգնեցնել մեքենան: Բարեբախտաբար, նրանց հետ ամեն ինչ կարգին է», – ասել է Վահե Դավթյանը: