Բաժիններ՝

Թուրքիան շարունակելու է Սև ծովում ածխաջրածինների փնտրտուքը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրքական TPAO ընկերությունը շարունակելու է Սև ծովում ածխաջրածինների հետախուզման աշխատանքները: Այդ գործընթացը սկսվելու է մինչև տարեվերջ:

Հետախուզական աշխատանքներին մասնակցելու են մի շարք ընկերություններ, որոնց անունները չեն հիշատակվում: Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Անկարան Սև ծովի ջրատարածությունում նավթի ու գազի հետախուզման վրա ծախսել է 2.5 միլիարդ դոլար:

Թուրքիան վստահ է, որ Սև ծովի իր բաժնեմասը հարուստ է ածխաջրածինների պաշարներով, ինչի համար էլ շարունակում է դրանց փնտրտուքը: Յըլդըզի խոսքերով՝ Թուրքիայում օրական արդյունահանվող նավթն ապահովում է երկրի նավթային կարիքների միայն 8 տոկոսը, իսկ գազի հարցում այն կազմում է 3 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031