
Հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետից

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Հակոբ Ս.-ն, որը հունվարի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: