
Խոշոր ավտովթար` Արարատի մարզում

shamshyan.com –ի փոխանցմամբ` սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում ԼՂՀ բնակիչ 64-ամյա Մելսիկ Ուլուբաբյանը, վարելով Mercedes մակնիշի 11 ԼՍ 149 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վերջնամասում, բախվել է Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչ, 26-ամյա Գեղամ Հայրապետյանի վարած Ford Transit մակնիշի 35 ԼV 569 համարանիշի, այնուհետև՝ Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչ, 27-ամյա Ավետիք Սարոյանի վարած Mercedes Benz 809 մակնիշի 826 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ Ford-ն ու բեռնատար Mercedes-ը դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով հայտնվել դաշտամիջում:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: