«Այն, որ Ինջիղուլյանի փաստաթղթերը հանձնել են ՄԱԿ, դրական պետք է գնահատենք, պարզապես պարզ չի դառնում` արդյոք կա՞ երկիրը, որն արդեն համաձայնվել է». Ալավերդյան
Օրեր առաջ Ադրբեջանի ռազմագերիների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը ադրբեջանական լրատվամիջոցներով հայտարարել էր, որ Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանն ընտրել է երրորդ երկիր մեկնելու տարբերակը:
ԿՄԽԿ-ի երևանյան գրասենյակից ԳԱԼԱ–ին հայտնել են, որ իրենք տեղյակ են ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունից, սակայն դա որևէ կերպ չեն կարող մեկնաբանել, քանի որ իրենց գործունեության շրջանակներում չէ ադրբեջանական իշխանություններին մեկնաբանելը: Իրենք նախկինի պես շարունակում են Բաքվի գրասենյակի հետ բանակցությունները, բայց քանի որ իրենց գործունեությունը խորհրդապահական է, ուստի շատ տեղեկություններ չեն կարող հաղորդել, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ հասարակությունը մտածի, թե ԿՄԽԿ-ն չի զբաղվում ռազմագերու խնդրով, սակայն դա այդպես չէ:
ԳԱԼԱ-ն զրուցել է նաև պատանդների և զինգերիների հարցերով հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանի հետ, ով արդեն երկու անգամ բաց նամակով դիմել է ԿՄԽԿ-ի Բաքվի գրասենյակ և դեռևս արձագանքներ չկան. «Սա շատ վատ նախադեպ է միջազգային կազմակերպությունների կողմից, երբ նման հրապարակային ձևով ոտնահարվում են մարդու իրավունքերը, և դա արձագանք չի գտնում»,-ասել է ԱԺ նախկին պատգամավորը:
Նախկին ՄԻՊ-ը նշել է` այն, որ Ինջիղուլյանի փաստաթղթերը Բաքվի գրասենյակից հանձնել են ՄԱԿ, այդ կապակցությամբ պետք է ուրախանալ. «Արդեն իսկ այն, որ փաստաթղթերը հանձնել են ՄԱԿ, դա դրական պետք է գնահատենք, պարզապես այդ հայտարարությունից պարզ չի դառնում` արդյոք արդեն կա՞ երկիրը, ոչ թե ասել որ երկիրն է, այլ կա՞ երկիր, որն արդեն համաձայնվել է»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: