
Վրաերթ «Կիևյան» կամրջի վրա. տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 27-ին, ժամը 05.00-ին, «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի «Կիևյան» կամրջի վրա վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: