
Թուրք լրագրողը գիրք է ընծայել տասնամյակներով իր հայկական ծագումը թաքցրած մոր մասին

T24-ի փոխանցմամբ՝ Ժամանակակից լրագրողների միության նախագահ Ահմեթ Աբաքայը գիրք է ընծայել, որում նշել է, որ 82 տարեկան հասակում մահացած իր մայր Հոշանան ունեցել է հայկական արմատներ: Իր գրքում Աբաքայը պատմել է, որ մայրն իր հայկական ծագումը թաքցրել է իր երեխաներից ու թոռներից:
Նա զարմանք է հայտնել, որ իր մայրը կարողացել է ընտանիքի անդամներից տասնամյակներով թաքցնել, որ ունի հայկական արմատներ (Հոշանայի մայրը հայ է): Բացի այդ, Աբաքայը պատմում է, որ մեծ զարմանք է ապրել, երբ Հոշանան իր հայկական ծագման մասին մի օր որոշել է մանրամասն պատմել իր ամենակրտսեր որդուն՝ իրեն:
Իր հայկական արմատների մասին պատմելուց հետո Հոշանան հաջորդ օրն իսկ ընկնում է ավտովթարի մեջ, կորցնում է գիտակցությունը, ապա նաև մահանում: Մոր պատմությունը Աբաքայի համար խթան է հանդիսացել հետադարձ հայացք նետելու համար իր մանկությանը: