
Խոշոր հրդեհ` Փեթակ տոնավաճառի հարևանությամբ գտնվող ապակու պահեստամասում

©shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին խոշոր հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցի թիվ 5 հասցեում:
Մոտ 6 հրշեջ հաշվարկներ Երևանի մի քանի հրշեջ ջոկատներից, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ խմբի հետ փորձում են հանգցնել կրակը և այս պահի տվյալներով կրակը մեկուսացվել է, սակայն հրշեջները շարունակում են մարման աշխատանքները: Հրդեհը բռնկվել է ապակու պահեստամասում, որը մոտավորապես 400 քառակուսի մետր տարածք է ընդգում:
Մանրամասները՝ քիչ ուշ: