Բաժիններ՝

Թուրքիան պատրաստվում է թողարկել 4G

Թուրքիայի կառավարությունը նախատեսում է բջջային կապի համակարգերում ներդնել 4G տեխնոլոգիան: Այս մասին տեղեկացրել է տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յիլդիրիմը` Turkcell ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Թուրքիայում այս տեխնոլոգիայի ներդնումը միայն մի փոքր ժամանակի հարց է մեզ համար, մենք ակնկալում ենք, որ բջջային կապի օպերատորները նույնպես կօգտագործեն նույն ենթակառուցվածքը», – ասել է նախարարը:

Թուրքիայում խոշոր օպերատորները` Turkcell-ը , Vodafone-ը և AVEA-ն, 2008 թվականին 3G-ի լիցենզիա ստանալու և այն օգտագործելու համար վճարել են մոտ 1.97 միլիարդ թուրքական լիրա: Դա հնարավորություն տվեց նրանց զգալիորեն մեծացնել իրենց եկամուտները բջջային ինտերնետի և բջջային տվյալների փոխանակումից:

«Չնայած դեռևս չկան ճշգրիտ տվյալներ, թե երբ 4G ցանցային ենթակառուցվածքը լիարժեք կգործի, բայց մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա մինչև 2016թ. սկիզբը: Թուրքիայի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների հանձնաժողովը և Տրանսպորտի և կապի նախարարությունը կհայտարարեն ստույգ ամսաթիվը»,- ասել է Turkcell ընկերության նախագահ Սյուրեյյա Սիլիվը:

Հավելենք, որ պաշտոնական տվյալներով` 2012թ. Թուրքիայում 3G տեխնոլոգիայից օգտվում էր 40.3 մլն մարդ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս