Բաժիններ՝

F-16 կործանիչները Նյու Յորքի երկնքում կանխել են երեք օդանավերի մուտքը օդային փակ գոտի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչները կանխել են երեք թեթև շարժիչանի ինքնաթիռների մուտքը Նյու Յորքի օդային տիրույթ, որը փակվել է՝ կապված ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի և ԱՄՆ նախագահի այցի հետ:

Հյուսիսային Ամերիկայի օդա-տիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) ներկայացուցիչ Ջոն Կոռնելիոն հայտնել է, որ մոտավորապես մեկուկես ժամվա ընթացքում հաջողությամբ չեզոքացվել են բոլոր թիրախները: Այդ առաջադրանքի կատարման համար օգտագործվել են F-16 կործանիչներ:

Վերջիններս այդ երեք ինքնաթիռներին ուղեկցել են մոտակա օդանավակայաններ, որտեղ դրանց օդաչուները պետք է ցուցմունքներ տան՝ կապված օդային փակ գոտի ներխուժելու մտադրության հետ: Նախնական տեղեկություններով՝ միջադեպերից ոչ մեկն էլ չի կրել ահաբեկչական կամ թշնամական այլ ուղղվածություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս