
Տավուշի մարզում 52-ամյա վարորդը Land Rover-ով բախվել է Opel-ին

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 06:30-ի սահմաններում Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ 52-ամյա Սամվել Ռոստոմյանը, վարելով Land Rover մակնիշի 365 ԼՍ 68 համարանիշի ավտոմեքենան, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել է Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ 52-ամյա Հայկ Սարուխանյանի վարած Opel Vectra մակնիշի 33 TՏ 686 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Կոթի գյուղի բնակիչ Անահիտ Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն:
Մանրամասները այստեղ՝