
Ասադին չի մտահոգում ՄԱԿ ԱԽ-ի համար արևմտյան երկրների մշակած բանաձևը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չինական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի մտահոգվում նախորդ շաբաթվա սկզբին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կողմից մշակված ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագծի կապակցությամբ, որը հնարավորություն է ընձեռում ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ:
Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պարզապես փորձում են իրենց հաղթողներ հայտարարել Սիրիայի դեմ պատերազմում, որը նրանց մտածելակերպով հանդիսանում է իրենց թշնամին:
Ասադը հավելել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը դրական դեր են խաղում ՄԱԿ ԱԽ-ում՝ երաշխավորելով, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար որևէ պատրվակ հավանության չի արժանանա ՄԱԿ ԱԽ-ի կողմից: