
Աճուրդի է հանվել աշխարհի ամենախոշոր ադամանդը

«Christie’s»-ը աճուրդի է հանել աշխարհի ամենախոշոր` 101,73 կարատանոց ադամանդը, տեղեկացնում է luxlux.net-ը:
Նշվում է, որ ադամանդը ոչ միայն ամենախոշորն է երբեւէ աճուրդի հանված տանձաձեւ ադամանդների մեջ, այլ համարվում է ամենակատարյալ մաքրության ադամանդներից: Այդպիսին է ամերիկացի փորձագետների եզրակցությունը:
Մեկնարկային գնի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Գնորդն այն իր անունով կոչելու եւ այդպիսով պատմության մեջ մտնելու հնարավորություն կարող է ունենալ, ինչն էլ, անշուշտ, կազդի գնի վրա: