
Ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին. կան վիրավորներ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գար-Գառ գյուղի կենտրոնական փողոցում «Դոդջ Գրանդ Կարավան» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: