
Գեներալ Մանվել Գրիգորյանը շտապում է «տխրեցնել բորենիներին»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը պետք է «բորենիներին տխրեցնի», քանի որ նրանց «խրախճանքի ժամը շատ հեռու է», ավելին` չի էլ գալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը՝ արձագանքելով այն տեղեկություններին, թե Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով ԵԿՄ նախագահը փոխվելու է:
«Նման երազանքներով ապրողները եւ այդ լուրերը տարածողնեը, քանի որ մանր-մունր մարդիկ են, չեն պատկերացնում, որ բնության մեջ կարող է ուժեղ, պինդ մարդ էլ գոյություն ունենալ: Իսկ գեներալ Մանվելն այնքան ուժեղ է եղել, որ պատերազմում անհավասար մարտերում հաղթել է թուրքին: Այս դեպքում էլ ուժեղ եւ պինդ կանգնած է եւ անձամբ ղեկավարում է ԵԿՄ-ն: Անձամբ էլ անցկացնում է բոլոր խորհրդակցությունները, հանձնարարականներ է տալիս եւ ստուգում դրանք»,- նշել է Վարդան Վարդանյանը:
Անդրադառնալով առողջական խնդիրներին, Մանվել Գրիգորյանի խորհրդականը նշել է, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո Մանվել Գրիգորյանը իրեն շատ լավ է զգում:
Ի դեպ, խորհրդականը հայտնել է, որ ԵԿՄ կանոնադրության համաձայն ընտրությունները 2 տարին մեկ են անցկացվում: Իսկ հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2014թ-ի փետրվարին:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: