
Ռուսաստանն ու Վրաստանը առևտրի և տրանսպորտի ոլորտների վերաբերյալ կոնկրետ արդյունքների են հասել

РИА Новости-ի փոխանցմամբ`Ռուսաստանն ու Վրաստանը երկկողմ հարաբերությունների մի շարք ոլորտներում դրական դինամիկա են արձանագրում: Այս մասին նշվում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի ` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի` հինգշաբթի կայացած հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ:
«Հաստատվել է դրական դինամիկան առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում, որոնց վերաբերյալ կոնկրետ արդյունքներ են արդեն ձեռք բերվել», -ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերջին շրջանում շուրջօրյա է գործում ռուս-վրացական սահմանի Վերին Լարս-Կազբեգի անցակետը, վերականգնված է միջազգային ավտոմոբիլային հաղորդակցությունը: Խորհրդատվություններ են իրականացվում կանոնավոր օդային չվերթները վերականգնելու ուղղությամբ: