Բաժիններ՝

Ովքե՞ր են ԱՄՆ ամենահարուստ վեց ամուրիները

Հայտնի են ԱՄՆ ամենհարուստ ամուրիների անունները:  Forbes-ի հրապարակած ԱՄՆ 400 միլիարդատերերի ցուցակում  մինչեւ 50 տարեկան միայն վեց  ամուրի կա:

Այդ վեցյակից ոմանք արդեն իրենց ընտրյալների հետ հարաբերությունների ձեւակերպման եզրին են: Ցուցակի ամենահայտնին Twitter-ի եւ Square-ի հիմնադիր Ջեք Դորսին է, ով բրիտանացի մոդել Լիլի Քոուլից բաժանվելուց հետո հանդիպում է յոգայի ինստրուկտոր Քեյթ Գրիրի հետ: 36-ամյա Դորսիի կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ դոլար:

Բացի այդ, առաջիկայում սպասվում է նաեւ  eBay-ի նախկին նախագահ, հայտնի մեկենաս  48-ամյա Ջեֆ Սքոլի հարսանիքը, ով ունի  3,8  մլրդ դոլար:

Հարուստ փեսացուների թվում են նաեւ Enterprise Products Partners-ի  31-ամյա բաժնետեր Սքոթ Դունկանը`  5,5 մլրդ դոլարով,  շվեյցարական «GlencoreXstrata» թրեյդերի համասեփականտաեր 49-ամյա Թոր Փեթերսոնը, որն ունի երկու մլրդ դոլար, Ubiquiti Networks-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Փերան`  1,95 մլրդ դոլարով  եւ PayPal համակարգի համահիմնադիր, 45-ամյա Փիթեր Թիլը`  1,8 մլրդ դոլարով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս