Ադրբեջանցի «օրենքով գողին» ձերբակալել են՝ 18 միլիոն ռուբլի շորթելու կասկածանքով
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, ՌԴ ՆԳ աշխատակիցները երեկ Մոսկվայում շորթման կասկածանքով բերման են ենթարկել 48-ամյա «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին, որը քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Վագիֆ Բակինսկի։
Ադրբեջանցի քրեական հեղինակությանը բռնել են «Подмосковные вечера» էլիտար ռեստորանում։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 116 հազար ռուբլի, որը փոխանցել էր ոմն գործարար։ «Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ Սուլեյմանովն այդ գործարարից շորթել էր ընդհանուր առմամբ 18 միլիոն ռուբլի։
Նրա հետ միասին բերման է ենթարկվել նաև մի վրացի, որի մոտ հայտնաբերվել է Նագան տեսակի ատրճանակ։