
Պուտինը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում

РИА Новости-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել Ռուսաստանի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը:
«Վալդայ» միջազգային ակումբում անդամների հետ շփման ժամանակ Պուտինը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին հարցրել է, թե արդյոք նա կառաջադրվի նախագահի պաշտոնում: Ի պատասխան Ֆիյոնն ասել է, թե չի պատասխանի հարցին մինչեւ նույն հարցին չպատասխանի հենց Պուտինը:
«Ես չեմ բացառում»,-ասել է Պուտինը: «Ես նույնպես չեմ բացառում», -ավելացրել է Ֆիյոնը: