
Հայաստանը թանկ կվճարի Ռուսաստանի ճնշմանը հանձնվելու համար. ռումինական կողմ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռումինիան ներկայացնող եվրապատգամավոր Մոնիկա Մակովեյն ու Եվրոպական քաղաքականության ռումինական կենտրոնի տնօրեն (CRPE) Քրիստիան Գինյան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Ռումինիայի ու ԵՄ-ի քաղաքացիներին կոչ են արել «ոչ» ասել Մոլդովայի նկատմամբ ռուսական շանտաժին և գնել Ռուսաստանի կողմից բեռնարգելք դրված մոլդովական գինին:
Նրանք ընդգծել են, որ համերաշխության ակցիայի նպատակը եվրոպական ինտեգրման ճանապարհին Մոլդովային աջակցելն է. «Ռուսաստանի դրած բեռնարգելքը կեղտոտ ու անթույլատրել է փորձ է Մոլդովայի քաղաքացիներին զրկելու համար ինքնիշխան ընտրությունից: Մոլդովական գինին անցել է ԵՄ-ի սանիտարական թեստերը և մտել է եվրոպական շուկա:
Դա նշանակում է, որ դա մաքուր քաղաքական միջոց է, ինչը կոչված է Մոլդովայի քաղաքական գործիչերին ու բնակչությանն ահաբեկելում: Նրանց չթողնենք միայնության մեջ: Նման միջոցների է ենթարկվում նաև Ուկրաինան, իսկ Հայաստանն արդեն իսկ հանձնվել է Ռուսաստանի շանտաժի ճնշման ներքո և հայտարարել է Մաքսային միության մեջ մտնելու մասին:
Հայաստանի բնակչությունը թանկ կվճարի դրա համար՝ ի դեմս օլիգարխիկ համակարգի ձեռքում իշխանության կենտրոնացման, որը հեռու է ամեն տիպի կանոններից, որոնք ապահովում են եվրոպական արժեքներին միանալը: Հայաստանը հանձնվել է, օգնենք Մոլդովային դիմակայել»: