
ԵՄ-ն ընտրության հարցում ճնշում չի բանեցրել Ուկրաինայի վրա. Հերման վան Ռոմպեյ

Ռուսական Коммерсант թերթին տված հարցազրույցի ժամանակ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ-ը ճնշում չի բանեցրել Ուկրաինայի վրա՝ կապված ԵՄ-ի հետ Ազատ առևտրի գոտի ստեղծելու և Մաքսային միության մեջ մտնելու հարցում ընտրություն կատարելու հետ.
«Մենք արել են առաջարկ, վարել ենք բանակցություններ, դրա համար էլ մեր կողմից չկա որևէ ճնշում: Եթե երկիրը մտնում է Ասոցացման համաձայնագրի մեջ, ապա դա նշանակում է և՛ քաղաքական համագործակցություն, և՛ ազատ առևտրի գոտու համաձայնագիր: Դա չպետք է ընկալվի որպես Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների խոչընդոտ:
Ստեղծվող իրավիճակում հակասությունները, երբ երկիրը միաժամանակ մասնակցում է ազատ առևտրի գոտուն և ցանկանում է մտնել Մաքսային միության մեջ, տեխնիկական են և ոչ թե քաղաքական: Դա տեխնիկական բնույթի խնդիր է»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը երեկ հավանության է արժանացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը, որը նա պլանավորել է ստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: