
Պետբյուջեի մուտքերի ավելացման համար կառավարությունն աճուրդի է հանում Միգրացիոն ծառայության Nissan-ը

ՀՀ կառավարությունը մտադիր է վաճառել «Միգրացիոն պետական ծառայություն» հիմնարկին ամրացված «ՆԻՍՍԱՆ ՊԱՏՐՈԼ 4.2» մակնիշի ավտոմեքենան: Հարցը ներառված է կառավարության օգոստոսի 19-ի նիստի օրակարգում: Ավտոմեքենան կօտարվի դասական աճուրդով, մեկնարկային գինը 3 մլն 389 հազ. դրամ է:
Ուշագրավ է, թե ինչ նպատակով է վաճառվելու այս մեքենան. որոշման նախագծում նշվում է, որ նպատակը «պետական բյուջեի մուտքերի ավելացման ապահովումն» է: