Բաժիններ՝

Էրդողանի կուսակցության հիմնադիրներն աշխատե՞լ են իրանական հետախուզության համար

Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետական ապարատի երկու գործակալներ, որոնց կասկածում են իրանական հետախուզության հետ կապեր ունենալու մեջ, կազմակերպել են գաղտնալսող սարքերի տեղադրման գործընթաց:

Երկու կին, որոնք հանդիսանում են Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիրներից, ներգրավված են եղել հեռախոսազրույցների գաղտնալսման մեջ: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հաստատել է հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսման փաստը, սակայն հերքել է, որ կասկածյալները եղել են կուսակցության հիմնադիրների թվում:

Նա ընդգծել է, որ հեռախոսազրույցների գաղտնալսման գործով քրեական գործ է հարուցվել մոտ մեկ տարի առաջ, երբ գաղնտալսող սարքեր հայտնաբերվեցին Անկարայում գտնվող վարչապետի գրասենյակում: Բոզդաղը հավելել է, որ ներկայումս հետաքննությունը շարունակվում է:

Հետաքննությունը պարզել է, որ այդ գաղտնալսող սարքերը տեղադրել են ԱԶԿ-ի հիմնադիրների խմբի մեջ մտնող երկու կին, և որ նրանց բջջային հեռախոսները գրանցված են Իրանի քաղաքացու անունով, որի հետ երկու կանայք էլ ժամանակ առ ժամանակ հանդիպել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս