
Եգիպտոսի իշխանություները սառեցրել են «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարների ֆինանսական հաշվեհամարները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի դատական իշխանությունն այսօր որոշել է սառեցնել «Մուսուլման եղբայրներ» շարժման առանցքային ղեկավարների ֆինանսական հաշվեհամարները:
Պատժամիջոցներն առնչվել են շարժման հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադիեին, նրա տեղակալներ Հայրաթ աշ-Շատերին ու Ռաշադ ալ-Բայումին, սալաֆիական հայտնի առաջնորդ Հազեմ Աբու Իսմայիլին ու կրոնական քարոզիչ Սաֆուատ Խիգազիին:
Նրանք բոլորն էլ գտնվում են եգիպտացի ուժայինների ձեռքում:
Կազմակերպության առաջնորդները ձերբաալվել են այս տարվա օգոստոսին: Նշվում է, որ Եգիպտոսի անվտանգության ուժերը սեպտեմբերի 15-ին ձախողել են իսլամականների կողմից հերթական ահաբեկչության փորձը՝ Կահիրեում մետրոյի պայթեցումը: