Թուրք-սիրիական սահմանին պայթյուն է գրանցվել. կա 12 զոհ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին պայթյուն է գրանցվել: Պայթյունը որոտացել է Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանի Ջիլվեգյոզյուի սահմանային անցկակետից մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Պայթեցվել է պայթուցիկով բեռնված մի ավտոմեքենա, ինչի հետևանքով, նախնական տվյալներով զոհվել է 12 և վիրավորվել է 25-ից ավելի մարդ: Պայթյունից հետո սահմանային անցակետում դադարեցվել է բեռնատարների ելումուտը:

Տեսանյութեր

Լրահոս