Իրանն ունի խաղաղ ատոմից օգտվելու իրավունք. Լորան Ֆաբիուս
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ունի խաղաղ ատոմից օգտվելու իրավունք, սակայն ատոմային ռումբ ստեղծելու հնարավորությունը վտանգ է ստեղծում: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը.
«Մենք խոսել ենք Իրանի շուրջ: Հաճույքով լսեցի իրանցի պաշտոնատար անձանց հետ հանդիպման մասին Սերգեյ Լավրովի վերլուծությունը: Իրանը, ինչպես է յուրաքանչյուր երկիր, իրավունք ունի օգտվել քաղաքացիական ատոմից:
Ընդ որում, բնականաբար, ատոմային ռումբի ստեղծումը վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար: Մենք ամբողջովին կիսում ենք այդ դիրքորոշումը»: