Բաժիններ՝

Վրաստանի նոր իշխանությունները ցանկանում են կործանել Քութայիսը՝ որպես քաղաք. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գնահատմամբ՝ Վրաստանի նոր իշխանությունները ցանկանում են «կործանել» Քութայիսը՝ որպես քաղաք: Սաակաշվիլին իր այս հայտարարությունն արել է Քութայիս օդանավակայան կատարած այցի ժամանակ:

Սաակաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի իշխանության ղեկին «Վրացական երազանք» դաշինքի գալով կառուցման ժամանակաշրջանը փոխարինվել է ավերման ժամանակաշրջանով. «Վաղը պատրաստվում են կործանել Քութայիսը՝ որպես քաղաք:

Վաղվա քվեարկությամբ պատրաստվում են խորհրդարանը հեռացնել Քութայիսից, ինչը նշանակում է մեկ կրակոցով վեր բարձրացող Քութայիսը վար նետելու փորձ: Ես կարծում եմ, որ դա չի ստացվի: Այս օդանավակայանը հանդիսանում է նրա խորհրդանիշը, որ Քութայիսն ունի ապագա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս