Բաժիններ՝

Իսրայելն առաջին անգամ բաց հանդես է եկել Ասադի գահընկեցության օգտին

The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանություններն առաջին անգամ խոստովանել են, որ կողջունեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գահընկեցությունը: Այս մասին թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենը:

Վերջինիս խոսքերով՝ ապստամբների հաղթանակը կլինի չարյաց փոքրագույնը՝ համեմատած իրանա-սիրիական ներկայիս դաշինքի պահպանման հետ. «Մենք ի սկզբանե ասել ենք, որ Բաշար Ասադը պետք է հեռանա: Ավելի լավ են Իրանի հետ կապեր չունեցող վատ տղաները, քան՝ նրանք: Իսրայելի ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ Ասադին փոխարինելու ունակ անձինք ոչ մի կերպ չեն հանդիսանում երկրի բարեկամներ:

Սակայն ռազմավարական տեսանկյունից նրանք ավելի քիչ վտանգ են ներկայացնում, քան շիական Թեհրան-Դամասկոս-Բեյրութ կամարը, որի անկյունաքարը Ասադի վարչակարգն է: Սիրիական հակամարտության հարցում Իսրայելն ունի իր սեփական «կարմիր գծերը», որոնց երկիրը թույլ չի տա հատել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս