ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը չի պատասխանում մի շարք հարցերի. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Բանակցությունների արդյունքներով Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի տեսուչները պետք է հետաքննեն Սիրիայում քիմիական զենքի կիրառման նոր դեպքերը և ներկայացնեն վերջնական զեկույց:
Լավրովն ընդգծել է, որ իրենք պարտադիր են համարում ՄԱԿ-ի տեսուչների կողմից նաև օգոստոսի 21-ից հետո Սիրիայում գրանցված քիմիական զենքի կիրառման դեպքերը, ինչից հետո նոր պետք է պատրաստվի վերջնական զեկույցը:
Բացի այդ, Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված զեկույցը չի պատասխանում մի շարք հարցերի, այդ թվում նաև այն հարցին, թե որտեղ է արտադրվել այդ զինամթերքը՝ պաշտոնական գործարանո՞ւմ, թե՞ ինքնաշեն եղանակով: Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը ցայժմ կարծում է, որ օգոստոսի 1-ին Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառումը եղել է սադրանք:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը երեկ ներկայացվել է կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Դրանում նշված է, որ Սիրիայում հիրավի կիրառվել է քիմիական զենք՝ զարին գազ: