Բաժիններ՝

Տեղի է ունեցել պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 518 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 738 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 780 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 661 946 525 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.6737 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս