Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ ծառայությունները պատրաստում են Սիրիայում գործող ահաբեկիչների առաջնորդներին ոչնչացնելու պլան. Bild

Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի երկինքը կարող է վերածվել գլոբալ ահաբեկչության դեմ մարտադաշտի: ԱՄՆ-ը պատրաստում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ «Ալ-Քաիդայի» ղեկավարներին ոչնչացնելու պլան, որոնք հակամարտության սկսվելուց հետո հանգրվանել են Սիրիայում: Այս մասին թերթին հայտնել են ԱՄՆ հատուկ ծառայություններում նրա աղբյուրները:

Պարբերականն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի սահմաններին անմիջականորեն մոտ ընկած տարածքում «միջերկրածովյան Սոմալիի» ստեղծումը կանխելու նպատակով ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) մշակում է հարվածային ԱԹՍ-երի կիրառմամբ ահաբեկիչների առաջնորդներին ավիահարված հասցնելու հնարավորությունները:

Ներկայումս ԿՀՎ-ի վերլուծաբանները հետևում են զինյալների ղեկավարներին և տվյալներ են հավաքում նրանց մասին: Խոսքը գնում է ահաբեկիչների առաջնորդների անունների, ընդհատակյա կեղծանունների, հեռախոսահամարների, էլեկտրոնային հասցեների, նրանց գտնվելու վայրերի կոորդինատների, նրանց օգտված մեքենաների մասին:

Bild-ն ընդգծում է, որ վերջին ամիսներին Սիրիայի հյուսիսում լրջորեն ամրապնդվել է «Իրաքում ու Սիրիայում իսլամական պետություն» խմբավորումը, որի հազարավոր կողմնակիցներ իրաքյան կամպանիայի ժամանակ մարտնչել են ամերիկացիների դեմ: Նրա զինյալների մեծ մասը Սիրիայի հյուսիս է ժամանել Սաուդյան Արաբիայից, Հյուսիսային Աֆրիկայից ու Չեչնիայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս