
Վիճաբանություն և դանակահարություն Ջրվեժում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2/Ա հանրակացարանում դանակահարություն է տեղի ունեցել:
Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով:
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, Ջրվեժի Բանավան թաղամասի թիվ 9 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Հրաչ Ա.-ն դանակով հարվածել է Արմեն Ղ.-ին` պատճառելով վնասվածք:
Ոստիկանության Մաշտոցի և Նոր Նորքի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի մոտից բերման են ենթարկել Հրաչ Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: