Բաժիններ՝

Ղազախստանն աջակցում է Մաքսային միության մեջ մտնելու վերաբերյալ Հայաստանի որոշմանը

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աստանան աջակցում է Մաքսային միության (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) մեջ մտնելու մասին Երևանի որոշմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի տնտեսական ինտեգրման նախարար Ժանար Այտժանովան.

«Մենք աջակցում ենք Հայաստանի ղեկավարության այդ քաղաքական որոշմանը: Ես կարծում եմ, որ Ղազախստանի դիրքորոշումը կարտահայտվի քաղաքական բարձր մակարդակով: Սակայն ընդհանուր առմամբ Մաքսային միությունը բաց կազմակերպություն է անդամակցության համար:

Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ է պահպանել մի շարք ընթացակարգեր: Օրինակ, եթե գոյություն ունի օրենսդրության անհամապատասխանություն, ապա միավորման մեջ մուտք գործող երկիրը պետք է հարթի դա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս