
Եգիպտոսը դեմ է Սիրիայում ռազմական միջամտությանը. Ադլի Մանսուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական պետական հեռուստաալիքին երեկ երեկոյան տված հարցազրույցի ժամանակ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հայտարարել է, որ Եգիպտոսը հանդես է գալիս Սիրիայում ռազմական գործողության դեմ և Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման օգտին.
«Եգիպտոսը դեմ է Սիրիայում ռազմական միջամտությանը: Անհրաժեշտ է գտնել այդ ճգնաժամի քաղաքական կարգավորումը, ինչպես նաև անհրաժեշտ է սպասել Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի տեսուչների աշխատանքի արդյունքներին»:
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ որոշել է հարված հասցնել Սիրիային, ապա անսպասելիորեն հայտարարել էր այդ գործողության ձգձգման մասին՝ կապված Կոնգրեսի կողմից այդ որոշման հավանության արժանանալու անհրաժեշտության հետ: