
Սիլվա Համբարձումյան. Վահե Հակոբյանը ծածկում է Սուրեն Խաչատրյանի՝ 102 մլն դրամի գողությունը և չի վերադարձնում գումարներս

Օրերս լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Սյունիքի մարզի բնակիչները պատմել են, թե իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիսիանի մեկ հանքավայրում ու ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործարար Սիլվա Համբարձումյանը հերքել է վերոնշյալ տեղեկությունը՝ այն որակելով հերյուրանք: Նա նշեց, որ ինքն իր գործերում նման խնդիրներ չունի և իր խոսքերը կարող է փաստաթղթերով ապացուցել:
Սիլվա Համբարձումյանի հավաստիացմամբ՝ ինքը վճարում է նրանց, ովքեր աշխատում են: «Ես չգիտեմ՝ ովքեր են բողոքում, երևի թե ակցիա են անում, որ այն մյուս հանքի լիցենզիան էլ վերցնեն, բայց դրան չեն հասնի: Երևի թե կհիշեք Լիճքվազ-Թեյի պատերազմը. այն դեռ չի վերջացել, շարունակվում է: Դիմել ենք ՄԻ Եվրոպական դատարան, և այն վարույթ է ընդունվել: Ես ունեմ «Սիփան 1», որը վճարում է, հարկերն էլ ենք վճարում: Լիճքվազ-Թեյի պարագայում դատարան ենք դիմել անօրինականությունների դեմ պայքարելու համար:
Եվրադատարանում մենք մի գործ հաղթեցինք, հետո Արմեն Մովսիսյանի կամայականությամբ անօրինական վճիռ կայացվեց դատական գործընթացի արդյունքում»,- պարզաբանեց Սիլվա Համբարձումյանը:
Վերջինս ասել է, որ Սյունիքի նախկին մարզպետը ցանկանում է դատի տալ նախկին քաղաքապետերից մեկին, ով իբր իրեն վարկաբեկում է, այնինչ պետք է իր ընկերությունից գողացած սարքավորումների համար վճարի կամ վերադարձնի այդ սարքավորումները:
«Սուրեն Խաչատրյանի գողացածը հիմա Սյունիքի նոր մարզպետի մոտ է, իրենք են գնել Սուրեն Խաչատրյանի հանքը ու գումարս էլ չեն տալիս: Եթե հանքը գնել են, ապա իրենք են պարտավոր վերադարձնել ինձնից գողացված 102 մլն դրամը, բայց չեն տալիս: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին, իսկ իրենք ասում են՝ չգիտեն»,- ասել է Սիլվա Համբարձումյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է «Սիփան 1»-ին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: