Փորձել են հափշտակել զորամասի աշխատավարձերն ու հայտնվել են մեղադրյալի աթոռին
Վարդան Սարգսյանը, ունենալով մեծ պարտքեր և փորձելով դրանք վերադարձնելու միջոցներ հայթայթել, պատահաբար իր ծանոթից` ՀՀ Ոստիկանության զորքերի կրտսեր սերժանտ Գևորգ Հովակիմյանից տեղեկանում է, որ նրանց զորամասի աշխատավարձերը բաժանվում են կանխիկ և որ այն բերվում է 3 անձանց ուղեկցությամբ «Գազ 24-10» մակնիշի ավտոմեքենայով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ծրագրելով ավազակային հարձակման արդյունքում հափշտակել զորամաս բերվող գումարը` Վարդան Սարգսյանը, եղբոր` Դավիթ Սարգսյանի հետ ստեղծում են կազմակերպված կայուն խումբ, որի մեջ ներգրավում և իրենց ծրագրի մասին տեղյակ են պահում ` տաքսու վարորդ Ռադիկ Հովագիմյանին, վերջինիս որդուն` նույն զորամասի պայմանագրային զինծառայող` Գևորգ Հովակիմյանին, իրենց մտերիմ` Գևորգ Աբրահամյանին և, ստանալով նրան համաձայնությունը, անցնում գործի:
Ձեռք են բերում ավտոմեքենա, զենք, դիմակներ և կատարում են դերաբաշխում, հետո հետևում են զորամաս աշխատավարձ բերող ավտոմեքենային և ճշտում դրա ժամանման օրը և ժամը:
Հանցագործության օրը, խումբը, հետևելով ավտոմեքենայի շարժին, տեղեկացել է, որ զորամասի հաշվապահ Լյուդմիլա Սաֆարյանը, գանձապահ` Ռուզաննա Ասատրյանը, նույն զորամասի սպա` Կարեն Աթիկյանը և ենթասպա Ալեքսանդր Դեմիրխանյանը , վերջինիս վարած «Գազ 24-10» մակնիշի հիշյալ ավտոմեքենայով զորամասի աշխատավարձը` 93 720 000 դրամ գումարը հաշվապահությունից ստանալուց հետո ուղևվորվել են զորամաս:
Տեղափոխվող գումարը, ավազակությամբ հափշտակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, Գևորգ Աբրահամյանը իր վարած «Մոսկվիչ 21412» մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ դուրս է բերել հանդիկակաց երթևեկելի ուղեմաս և բախվել «Գազ 24-10» ավտոմեքենային: Բախման հետևանքով Դեմիրխանյանը կանգնեցրել է իր վարած ավտոմեքենան, իսկ Գ. Աբրահամյանը, ըստ նախապես մշակված ծրագրի, ցանկանալով գրավել ուղևորների ուշադրությունը և նրանց վախեցնելու նպատակով աղաղակել է, իբրև մեքենայում դրված գազի բալոնը կպայթի և դիմել է փախուստի: Այդ պահին ն Ռ. Հովագիմյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայով մոտեցել է «Գազ 24-10» մեքենային, դրանից իջել են Վարդան և Դավիթ Սարգսյանները «Գազ 24-10» ավտոմեքենայի ուղևորների դիմադրությունը կոտրելու և նրանց պահպանության տակ գտնվող գումարը հափշտակելու նպատակով, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենց մոտ եղած գազային և օդաճնշիչ ատրճանակները ուղղել են նրանց վրա: Սակայն, Դեմիրխանյանը գումարի անվտանգ տեղափոխման համար հատկացված ինքնաձիգն ուղղել է հանցագործների վրա, ինչից հետո Ռ. Հովագիմյանը դիտավորությամբ իր վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դեմիրխանյանին ու դիմել փախուստի: Վ. և Դ. Սարգսյանները հանդիպելով մեքենայի ուղևորների դիմադրությանը , չկարողանալով գումարը հափշտակել, դիմել են փախուստի:
Արդյունքում, Վարդան Սարգսյանին, Դավիթ Սարգսյանին, Ռադիկ Հովագիմյանին ,Գևորգ Աբրահամյանին և Գևորգ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել, քրեական գործը մեղադրականով հերթական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և սեպտեմբերի 5-ին նախանշված է այս գործով դատական հերթական նիստը: