
Միխայիլ Գորբաչով. Օբամայից նման բան չէի սպասում

Շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում ԽՍՀՄ վերջին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Գորբաչովը խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի վերաբերյալ Բարաք Օբամայի դիրքրոշումը, տեղեկացնում է RT-ն:
«Ես նրանից նման բան չէի սպասում: Կարծում էի, որ ԱՄՆ նախագահի պաշտոնին նրա գալու դեպքում մենք աշխատելու շատ բան կունենանք»,-ասել է նա:
ԱՄՆ-ն իրեն միջազգային ժանդարմի պես է պահում, հայտարարել է Միխայիլ Գորբաչովը: «Ո՞վ է սպառնում ԱՄՆ-ին: Ո՞վ: Եթե պաշտպանենք խաղաղությունը, դա կվերաբերի բոլորիս»,-հայտարարել է նա: