Վրաստանը պահպանում է հանգստություն՝ չնայած Ռուսաստանի ոչ ադեկվատ արձագանքին. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում հանդիպել է արտասահմանում Վրաստանի դեսպանների հետ: Իր ելույթում Իվանիշվիլին անդրադարձել է Ռուսաստանի հետ Վրաստանի փոխհարաբերություններին.

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք սկսել ենք բարելավել այդ երկրի հետ հարաբերությունները: Ձեզ հայտնի է, որ արդեն իսկ ձեռնարկվել են պրագմատիկ քայլեր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների դրական զարգացման ուղղությամբ, ինչը մասնավորապես առնչվում է առևտրի, տնտեսական ու մշակութային ոլորտներին:

Անհրաժեշտ է ընդգծել, որ մեր (արևմտյան) բարեկամները հավանության արժանացրին ու դրականորեն գնահատեցին Ռուսաստանի հետ երկխոսության նոր ձևաչափը՝ որպես պրագմատիկ կառուցողական քայլ՝ ուղղված լարվածության նվազեցմանը:

Դժբախտաբար հարկ է ընդգծել, որ չնայած մեր մեծ ջանքերին՝ Ռուսաստանը վերստին լարափակոցներ է անցկացրել մեր երկրի խորքում, ինչը հիրավի չի հանդիսանում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեր իշխանությունների ձեռնարկած քայլերի ադեկվատ պատասխան:

Եվ ամեն դեպքում չնայած մեր դրական քայլերի հանդեպ Ռուսաստանի ոչ ադեկվատ արձագանքին՝ մենք պահպանում ենք հանգստություն և հետևողականորեն վարում ենք պրագմատիկ քաղաքականություն, ակտիվորեն օգգտագործում ենք միջազգային բանակցությունների ժնևյան մեխանիզմը և համագործակցության երկկողմ ձևաչափերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30