
Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին խնդրել է կանխել երկրի դեմ ուղղված յուրաքանչյուր ագրեսիա

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ խնդրելով կանխել երկրի դեմ յուրաքանչյուր ագրեսիա:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի կողմից Բան Կի Մունին հղած նամակում Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ստանձնել միջազգային ջանքերը գլխավորելու առաքելություն՝ նպատակ հետապնդելով թույլ չտալ Սիրիայի դեմ ագրեսիա և առաջ շարժվել ճգնաժամի քաղաքական կարգավորման փնտրտուքի ճանապարհով: