
Մոսուլում գտնվող թուրքական հյուպատոսության ավտոշարասյունը ենթարկվել է ռմբային հարձակման

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսուլում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության ավտոշարասյունը ենթարկվել է ռմբային հարձակման:
Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ին, երբ 4 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը շարժվում էր Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի ուղղությամբ:
Ռումբը տեղադրված է եղել ճանապարհի եզրին, և պայթել է այն ժամանակ, երբ նրա մոտով անցել է դիվանագետների ավտոշարասյունը: Պայթյունի հետևանքով վնասվել են ավտոմեքենաները: Զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել: Մոսուլի անվտագության ուժերը սկսել են հետաքննել տվյալ միջադեպը: