
Վրաստանի ԿԸՀ-ը ստացել է նախագահի թեկնածուների 43 հայտ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ է ներկայացվել 43 թեկնածուական հայտ՝ կապված հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Այս մասին լրագրողներին հայտնել են ԿԸՀ-ի ներկայացուցիչները:
Նրանց խոսքերով՝ ԿԸՀ-ն արդեն իսկ պաշտոնապես գրանցել է երկու թեկնածուի՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիին և նախաձեռնող խմբի կողմից առաջադրված Գելա Սալուաշվիլիին:
ԿԸՀ թեկնածությունների հայտ ներկայացնելու ժամկետը սպառվում է սեպտեմբերի 7-ին, իսկ նախագահի հավակնորդների կողմից անհրաժեշտ 26.530 ստորագրությունների ներկայացման ժամկետը սպառվում է սեպտեմբերի 17-ին:
Սեպտեմբերի 27-ին էլ ավարտվելու է նախագահի թեկնածուներին պաշտոնապես գրանցելու գործընթացը: