
Վրացական գինու համար ռուսական շուկայի բացումն իրենում ներառում է մեծ վտանգ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ վրացական գինու համար ռուսական շուկայի բացումն իրենում ներառում է մեծ վտանգ. «Ռուսաստանում կա էժան գինու պահանջարկ: Եթե մենք սկսենք մեր գինին ուղարկել այնտեղ, ապա այն պետք է արժենա 30 դոլար և ավելին:
Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, (Վրաստանում) սկսել են պատրաստել էժան գինիներ: Ի՞նչ գնով մենք պետք է գինի վաճառենք Ռուսաստանին: 8 դոլարո՞վ: Եթե մենք Ռուսաստանին 8 դոլարով վաճառենք «Խվանչկարա», ապա այստեղ այն պետք է արժենա 2 դոլար: Նման գնային կատեգորիայով «Խվանչկարա» գոյություն չունի բնության մեջ:
Մենք հիրավի կանգնած ենք մեծ սպառնալիքի առջև: Ռուսական շուկան Վրաստանի համար երկարաժամկետ ծուղակ է: Վրացական գինիները թանկարժեք և բացառիկ են, որոնք համաշխարհային շուկայում արժեն 100-200 դոլար, ինչպես և իտալական ամենալավ գինիները»: