
Թուրքիան վստահ է, որ իրագործվելու է նաև Nabucco-ի նախագիծը. Թաներ Յըլդըզ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է բաժնեմաս ստանալ «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծում՝ ի դեմս պետական BOTAŞ խողովակաշարային ընկերության կամ էլ որևէ այլ ընկերության: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը.
«Ավելի վաղ TAP կոնսորցիումը BOTAŞ-ին առաջարկել է 15 տոկոսանոց բաժնեմաս նախագծում: Այժմ մենք մտադիր ենք վերստին խորհել այդ առաջարկի շուրջ: Միևնույն ժամանակ Nabucco-ի նախագիծը չի կորցրել իր նշանակությունը, և Թուրքիան դեռ դիտարկում է դրա իրագործման հարցը:
Հաշվի առնելով Եվրոպայում բնական գազի սպառման աճը՝ Թուրքիան վստահ է, որ իրագործվելու է նաև Nabucco-ի նախագիծը: Nabucco և TAP նախագծերը միմյանց մրցակիցներ չեն, ընդհակառակը՝ դրանք կարող են իրականացվել միմյանց զուգահեռ՝ լրացնելով մեկը մյուսին»: