Թուրքիան աջակցում է յուրաքանչյուր գործողության, որը կօգնի կանգնեցնել արյունահեղությունը Սիրիայում. Էրդողան
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է յուրաքանչյուր գործողության, որը կօգնի կանգնեցնել արյունահեղությունը Սիրիայում.
«Քանի դեռ միջազգային հանրությունը վճռորոշ միջոցներ չի ձեռնարկում Սիրիայի դեմ, նախագահ Բաշար Ասադի վարչակարգը շարունակելուէ զանգվածային սպանությունները: Համաշխարհային մասշտաբի որոշումը գտնվում է ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամների ձեռքում, ինչը հակաժողովրդավարական է»: