
ՃՏՊ-ների քանակը շատացել է, զոհերինը նույնպես

Որոշ ժամանակ առաջ, երբ Հայաստանում նոր էին պատրաստվում ներդնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող տեսախցիկներն ու արագաչափերը, ոմանք լավատեսություն հայտնեցին, որ դա կսթափեցնի վարորդներին և կնվազեցնի վթարների թիվը, հետևաբար նաև՝ ՃՏՊ-ների զոհերի թիվը։
Սակայն, դժբախտաբար, այդ լավատեսությունն իրականություն չդարձավ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է 18.2%-ով (1506 պատահար)։
ՃՏՊ-ների արդյունքում զոհվածների թիվն ավելացել է 23.1%-ով (176 մարդ), վիրավորներինը՝ 14.5%-ով (2145 մարդ)։