
Պատահար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Իրանի քաղաքացի է տուժել

Օգոստոսի 31-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է շտապօգնություն, տեղեկացնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայք քաղաքի «1-03» ծառայության հերթապահը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պեժո 207» մակնիշի 50А555-10 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել արտը, ինչի հետևանքով, ուղևոր` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1943թ. ծնված Սարսոնդե Մոբասակի Համզենը տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են լավ: