Բաժիններ՝

Աստղեր, որոնք հայտնվել են Գիննեսի ռեկորդների գրքում

Գիննեսի ռեկորդների գիրքը նշում է իր 58-ամյակը։ Luxlux.net կայքը ներկայացրել է համաշխարհային այն 10 աստղերին, որոնց անունները տեղ են գտել այս գրքի էջերում։

 

1. Քեյթ Միդլթոն և արքայազն Ուիլյամ

Նրանց հարսանեկան արարողությանը հեուսատատեսությամբ դիտել են ավելի քան 2 միլիարդ մարդ։ Ռեկորդը կայանում է նրանում, որ նույն իրադարձությունը ամենից շատ թվով հեռարձակումներ է ունեցել։

2. Ջոնի Դեփ

Հոլիվուդյան այս դերասանը աչքի է ընել նրանով, որ մեկ տարվա ընթացքում (2009-2010թթ.) կարողացել է վաստակել 75 միլիոն դոլար։

3. Սանդրա Բալլոք

Սանդրան, ըստ Գիննեսի ռեկորդների գրքի, այսօր հանդիսանում է ամենից բարձր վարձատրվող դերասանուհին։ Նա տարեկան վաստակում է միջինը 56 միլիոն դոլար։

4.  Ջոան Ռոլինգ

Հարրի Փոթերի գրքի հեղինակը համարվում է առաջին գրող-միլիարդատերը։ Չնայած, ըստ Forbes-ի, Ռոլինգը 2013 թվականին ամենահարուստ գրողների շարքում զբաղեցրել է 6-րդ տեղը։

5. Հյու Լորի

«Դոկտոր Հաուս» սերիալի դերասանուհի Հյու Լորին կարող է պարծենալ, որ ռեկորդային հոնորար է ստանում բժիշկ-սոցիոպատի դերը կատարելու համար։ 400 հազար դոլար՝ մեկ սերիայի համար։

6. Ռիհաննա

Ռիհաննան Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվել է այն պատճառով, որ 1 տարվա ընթացքում թողարկել է 4 սինգլ, որոնք զբաղեցրել են ամերիկյան բոլոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։ Դրանք են Rude Boy, Love The Way You Lie, What’s My Name? և Only Girl սինգլները։

7. Ջասթին Բիբեր

Բիբերը գլուխ է հանում տեսահոլովակներից։ 2011 թվականի փետրվարին Baby երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը ինտերնետում ունեցել է 463 միլիոն դիտում։

8. Լեդի Գագա

Լեդի Գագան ռեկորդակիր է դարձել Twitter սոցիալական ցանցի շնորհիվ։ 2011 թվականին նա ուներ 11 միլիոն 259 հազար հետևորդ (follower): Այսօր նրանց թիվը շուրջ 40 միլիոն է։

9. Մադոննա

Մադոննան կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողակ երգչուհին է։ 2009 թվականի դրությամբ նա ԱՄՆ-ում վաճառել է 75 միլիոն ձայնասկավառակ, իսկ այլ երկրներում՝ 200 միլիոն։ Բացի այդ, Մադոննան Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվել է նաև «Էվիտա» ֆիլմում գլխավոր դերակատարման շնորհիվ։ Ֆիլմի ընթացքում նա զգեստափոխվել է 85 անգամ։

10. Մայքլ Ջեքսոն

Ջեքսոնը ռեկորդակիրների ռեկորդակիրն է։ Մինչ օրս նրան ոչ ոք չի գերազանցել իր Thriller ալբոմի վաճառքի ցուցանիշներով։ Ջեքսոնը նաև համարվում է աշխարհի ամենահաջողված տեսահոլովակի հեղինակ և ռեկորդակիր՝ մեկ տարվա ընթացքում Գրեմմի մրցանակների քանակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս