Բաժիններ՝

Հայկական պաղպաղակի «հրաշքը»

Հայաստանում այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում արտադրվել է 2933.1 տոննա պաղպաղակ։ Այս տվյալը վերցված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Պարզվում է՝ պաղպաղակի արտադրությունը Հայաստանում այն եզակիներից է, որը վերջին տարիների ընթացքում բարգավաճել է։ 2004 թվականի նույն ժամանակահատվածում արտադրվել էր ընդամենը 1140.9 տոննա պաղպաղակ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում պաղպաղակի արտադրությունն աճել է շուրջ երեք անգամ։

Ընդ որում, այդ աճը եղել է կայուն։ Բացառություն է կազմել միայն 2009 թվականը. ճգնաժամային այս տարում պաղպաղակի արտադրությունըշեշտակի կրճատվել է, այնուհետև նորից սկսել է իր վերելքը։ Այսինքն՝ կեսկատակ-կեսլուրջ կարելի է ասել, որ հայկական պաղպաղակը տնտեսության վիճակի վստահելի ցուցանիշներից մեկն է։

paxpaxak-grafik

Հայկական պաղպաղակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրա արտադրության ցուցանիշները որևէ կապ չունեն կաթի արտադրության ցուցանիշների հետ։ Ի տարբերություն պաղպաղակի, որի արտադրության ծավալները 2004 թվականից ի վեր ավելացել են շուրջ 3 անգամ, կաթի արտադրության ծավալները հակառակը՝ նվազել են՝ 235.1 տոննայից հասնելով 227.7 տոննայի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս